Անդրանիկ Բերբերյանի երաժշտությամբ միանգամից երեք ֆիլմ է ցուցադրվել «ՌեԱնիմանիա» փառատոնի ծրագրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանի հեղինակած երաժշտությամբ միանգամից երեք ֆիլմ ներառված էր հոկտեմբերի 22-28-ն անցկացվող«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 15-րդ փառատոնի ծրագրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի շրջանակում ցուցադրվել և տարբեր ծրագրերում ընդգրկված են եղել Բերբերյանի երաժշտությամբ «Ավրորայի լուսաբացը» (ռեժիսոր՝ Իննա Սահակյան), «Սևանիկ» (ռեժիսոր՝ Հարություն Թումաղյան), «Վերադարձ դեպի ռոք» (ռեժիսոր՝ Գոռ Ենգոյան) անիմացիոն ֆիլմերը։

«Որպես կոմպոզիտոր՝ ինձ համար մեծ պատիվ է, որ նման բարձր կարգի միջազգային կինոփառատոնում ներկայացված է իմ երաժշտությամբ միանգամից երեք կինոնկար։ Փառատոնը, որը նվիրված է նաև հայկական անիմացիայի և հայ կինոյի հոբելյաններին, լավ հարթակ է ներկայացնելու անիմացիոն ոլորտի արդի զարգացումները։ Որպես կոմպոզիտոր՝ մշտապես մեծ հետաքրքրություն եմ ցուցաբերել անիմացիոն ֆիլմերի նկատմամբ և բոլորովին այլ մոտեցում՝ անիմացիոն ֆիլմի համար երաժշտություն ստեղծելու համատեքստում։ Ուրախ եմ, որ ցուցադրություններին հանդիսատեսը մեծ ուշադրություն է դարձրել ոչ միայն ֆիլմերին, այլ նաև երաժշտությանը»,-նշում է Անդրանիկ Բերբերյանը։

Ֆիլմերի հնչյունային հետարտադրական աշխատանքները կատարվել են Berberyan Production Studios-ում:

Անդրանիկ Բերբերյանը հեղինակել է մի շարք հայտնի ֆիմերի երաժշտություն «Արմատներ» (2016թ.), «Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ 2» (2017թ.), «Էրկեն կիշեր» (2018թ.), «Կաֆկայի երազը» (2020), «Սողոմոնի երգերը» (2020թ.), «Ավրորայի Լուսաբացը» (2022), «Ամերիկացի» (2022), «Nowhere» (2023) և այլն:

Հեղինակել է երաժշտություն տարբեր ժանրերի ավելի քան 30 ֆիլմերի, երաժշտություն նվագախմբերի, անսամբլների և սոլո երաժշտական գործիքների համար։

Հայերեն Русский

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը