Տարածաշրջանային

Իրանում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ

1 րոպեի ընթերցում

Իրանում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի կենտրոնում գտնվող Նեսրաբադ և Սպահան քաղաքներում լայնածավալ զորավարժություններ են սկսվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Irna» գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական թղթակցին:

Զորավարժություններին մասնակցում են հետևակ, կիրառվում են զրահատեխնիկա, հրթիռներ, հրետանի, ռազմաօդային ուժեր, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև տրանսպորտային և օժանդակ ավիացիա:

Զորավարժությունները ստացել են «Ակտադար-1402» («Իշխանություն-2023») անվանումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում