Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Պաշտպանության նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի Պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ընդունել է Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները էլ ավելի զարգացնելու, պաշտպանության բնագավառում համագործակցությանը նոր շունչ հաղորդելու հնարավորությունները, ինչպես նաև առաջիկայում երկկողմ փոխադարձ այցեր կազմակերպելու հեռանկարները։

Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակի, բռնի տեղահանվածների և նրանց աջակցության ծրագրերի, բանակցային գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել են նաևՀՀ դեսպանության ռազմական հարցերով կցորդ, գնդապետ Արթուր Դալիբալթյանը և Հունաստանի ՊՆ դիվանագիտական գրասենյակի ղեկավար, դեսպան Էլեվթերիոս Անգելոպուլոսը:

Հայերեն Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին