Քննարկվում են ԼՂ-ից բռնի տեղահանված մշակութային գործիչների մասնագիտական աշխատանքի հնարավորությունները․ Ժաննա Անդրեասյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առանձին քննարկվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մշակութային գործիչների մասնագիտական աշխատանքի հնարավորությունները ՀՀ հաստատություններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը հետ Մատենադարանում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում։
«Արդեն բազմաթիվ համերգների նախաձեռնություններ կան։ Մենք ամեն կերպ խրախուսելու ենք և փորձելու ենք ապահովել այստեղ գտնվող մշակութային գործիչների նաև մասնագիտական աշխատանքի հնարավորությունները»,-հավաստիացրեց նախարարը: