ՌԴ և Իրանի փոխարտգործնախարարները քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը
1 րոպեի ընթերցում
![ՌԴ և Իրանի փոխարտգործնախարարները քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1122915.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիի հետ հոկտեմբերի 26-ին ունեցած հանդիպմանը քննարկել է Անդրկովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ Արտաքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև Կենտրոնական Ասիայի հետ կապված ընթացիկ հարցերի շուրջ։
«Ըստ էության քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար բազմակողմ համաձայնագրերի իրականացման կարևորությունը, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած՝ Հարավային Կովկասի համար «3+3» ձևաչափով խորհրդակցական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպման արդյունքները»,- ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: