Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ավստրիայի նախագահին երկրի Ազգային տոնի առիթով

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ավստրիայի նախագահին երկրի Ազգային տոնի առիթով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենին Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Ուղերձում ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ փոխգործակցության հետևողական խորացումն ու ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

Բարձր գնահատականի է արժանի Ավստրիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում