Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ:

Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացման հեռանկարներին:

Նախագահն իր խոսքում նաև բարձ է գնահատել Եվրամիության և Եվրամիության երկրների աջակցությունն՝ ուղղված Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանվածների խնդիրների լուծման ծրագրերին:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին:

Երկուստեք շեշտվել է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության շարունակական խթանմանը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում