Տարածաշրջանային

Իրանն առաջարկել է ստեղծել հիմնադրամ ՇՀԿ-ի շրջանակներում նավթագազային նախագծերի ֆինանսավորման համար

1 րոպեի ընթերցում

Իրանն առաջարկել է ստեղծել հիմնադրամ ՇՀԿ-ի շրջանակներում նավթագազային նախագծերի ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանություններն առաջարկում են ստեղծել նավթագազային նախագծերի համատեղ ֆինանսավորման հիմնադրամ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ՇՀԿ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Մենք առաջարկում ենք ստեղծել հիմնադրամ շահագրգիռ երկրների միջև նավթագազային նախագծերի համատեղ ֆինանսավորման համար: Նաև պատրաստ ենք արտահանել տեխնիկա-ինժեներական միջոցներ նավթագազային սարքավորումների ստեղծման առաջին փուլում»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում