Երևանի ավագանին ընտրեց չորս փոխքաղաքապետերի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում՝ ստանալով 32 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 65 անդամներից 48-ը։

Փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվել է նաև ՔՊ խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը: Լևոն Հովհաննիսյանն ընտրվել է 31 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով։ Իսկ Սուրեն Գրիգորյանը փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվեց 32 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սարգիս Մադաթյանը փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնեց 32 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստի մեկնարկին հայտարարեց նաև, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը:

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը, քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը։

«Հանրապետություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Անի Խաչատրյանը, քարտուղար՝ Մհեր Բեջանյանը։ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարն է Վահան Ավագյանը, քարտուղարը՝ Վահե Եսայանը։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված ավագանու անդամները փոխքաղաքապետերի ընտրության քվեարկությունից առաջ լքեցին նիստերի դահլիճը։

Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը նիստին չէր մասնակցում:

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել