Միջազգային

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 6,5 հազարը

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 6,5 հազարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 6,5 հազարը, ավելի քան 17,4 հազարը վիրավորվել է՝ հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկզբից ի վեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է անկլավի Առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Իսրայելի կողմից հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6 546-ի, այդ թվում՝ 2 704 երեխա, 1 584 կին և 364 տարեց:

Բացի այդ, տարբեր բնույթի վնասվածքներ է ստացել 17 439 քաղաքացի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում