Տարածաշրջանային

Իրանը հայտարարել է, որ հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը Մերձավոր Արևելքում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը հանդես է գալիս Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության օգտին: Հոկտեմբերի 24-ին այս հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Մեր հանձնառությունը տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը մնում է անփոփոխ»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքին նվիրված դռնբաց քննարկումների ժամանակ:

Դիվանագետը համոզված է, որ ԱՄՆ-ն է սրում հակամարտությունը՝ բացահայտորեն աջակցելով Իսրայելին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում