Սպորտ

Ըմբիշ Մեժլում Մեժլումյանը դարձել է Մ23 տարեկանների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Մեժլում Մեժլումյանը դարձել է Մ23 տարեկանների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մեժլում Մեժլումյանը դարձավ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնության 61 կգ քաշում Մեժլում Մեժլումյանը առավելության հասավ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը դուրս է եկել եզրափակիչ, իսկ Սերգեյ Սարգսյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար: Գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 25-ին:

Հետևեք մեզ Ինստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում