ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի հայտագիր է հանձնել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում 2023թ. հոկտեմբերի 23-ին թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

Հայերեն العربية English Français Русский