«Երևանյան բեսթսելեր»․ «Փիսիկի գանգատը» ՝ առաջատար. մանկական. սեպտեմբեր, 2023
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների միջոցով:
Երկրորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Երրորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Չորրորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը՝ այս անգամ մեկ այլ հրատարակչության լույսընծայմամբ։
Հինգերորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Կորնեյ Չուկովսկու«Այբոլիտը»վեցերորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները: Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է մի շարք հեքիաթներում:
Յոթերորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:
Ութերորդ տեղում է «20 հեքիաթ հրաշքների աշխարհից» գիրքը։ Այս գրքում հավաքվել են հեքիաթների սիրելի հերոսներ` իրենց հետաքրքիր արկածներով ու աներևակայելի պատմություններով: Այս կարճ պատմությունները փոքրիկներին տանում են հրաշքների աշխարհ, որտեղ կա շատ կախարդանք ու անսահման բարություն: Գունագեղ էջերն էլ ավելի հետաքրքիր ու գրավիչ են դարձնում ընթերցանությունը:
Ռոալդ Դալինի «Մաթիլդա» գիրքն իններորդ տեղում է։ Հայրիկներն ու մայրիկները շատ տարօրինակ են: Նույնիսկ եթե նրանց երեխան ձեր պատկերացրած ամենաանպիտանի մեկն է, կարծում են, թե նրանից լավն աշխարհում չկա: Բայց մեկ – մեկ ճիշտ հակառակն էլ է պատահում: Ծնողներ կան, որ բոլորովին բանի տեղ չեն դնում իրենց երեխային: Տեր և տիկին Որդնտակները հենց դրանցից էին: Նրանք այնքան ապուշ էին ու այն աստիճան իրենց խղճուկ կյանքով տարված, որ իրենց դստեր մեջ ոչ մի արտառոց բան չէին տեսնում: Մինչդեռ Մաթիլդան իրոք արտառոց էր: Ամենից առավել՝ պայծառ միտք ուներ…
Տասներորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան» պատմվածքների ժողովածուն։ Վերջինիս մեջ ներառվել են գաղափարներ ընտանեկան ջերմության, սիրո, փոխըմբռնման և նվիրվածության, ծնող-երեխա բազմաշերտ փոխհարաբերությունների, ընտանիքում տիրող խաղաղ և ջերմ մթնոլորտի կարևորության մասին։
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Փիսիկի գանգատը» | Բուկինիստ | 63 |
| 2 | +1 | ![]() |
«Շունն ու կատուն» | Բուկինիստ | 62 |
| 3 | +1 | ![]() |
«Երեք խոզուկները» | Բուկինիստ | 49 |
| 4 | +2 | ![]() |
«Շունն ու կատուն» | GSM | 49 |
| 5 | * | ![]() |
«Բոքոնիկը» | Բուկինիստ | 49 |
| 6 | +2 | ![]() |
Կորնեյ Չուկովսկի «Այբոլիտը» |
Բուկինիստ | 48 |
| 7 | +2 | ![]() |
«20 հեքիաթ արքայադուստրերի մասին» | Դավինչի | 35 |
| 8 | Նոր | ![]() |
«20 հեքիաթ հրաշքների աշխարհից» | Դավինչի | 32 |
| 9 | Նոր | ![]() |
Ռոալդ Դալի «Մաթիլդա» | Անտարես | 32 |
| 10 | * | ![]() |
Գրիգոր Քեշիշյան «Երկնքում շատ աստղեր կան» | Դավինչի | 29 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:









