Տարածաշրջանային

Թուրքիան ջանքեր կգործադրի Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու համար. Էրդողան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ջանքեր կգործադրի Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու համար. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է, որ Անկարան բոլոր ջանքերը կգործադրի Մերձավոր Արևելքում դեէսկալացիայի համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:

«Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում հանգստություն ապահովելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում