Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանին է հանձնվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված շքանշանը

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանին է հանձնվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված շքանշանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդմանը նպաստելու համար Արքեպիսկոպոս Բետանկուրը վարչապետ Փաշինյանին է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված` Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից` Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` հետևողականորեն զարգացնելու կապերը Սուրբ Աթոռի հետ: Նիկոլ Փաշինյանն Արքեպիսկոպոս Բետանկուրին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում