Միջազգային

Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 5 հազարը, վիրավորվել է ավելի քան 15 հազար մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը , տվյալները տրամադրել է պատեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

«Գազայում ագրեսիայի սկզբից ի վեր սպանվածների թիվը հասել է 5 087-ի, այդ թվում՝ 2 055 երեխա, 1 119 կին և 217 տարեց մարդ, վիրավորվել է 15 273 քաղաքացի»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում