Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-40/23. Աղաբաբյան, Մարտեն-Լյուգան, Քովի

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-40/23. Աղաբաբյան, Մարտեն-Լյուգան, Քովի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Աշոտ Աղաբաբյան, «Սև հովազ-1»

ashot.jpg (173 KB)

«Սև հովազ-1»-ը արցախյան երեք պատերազմներն ու մեր օրերն ընդգրկող ժամանկների (1989-2023 թթ) մասին պատմող գեղարվեստական վեպ է, որի հերոսներն ամենագաղտնի խմբավորման անդամներ են:

Այս գիրքը ծրագրային վեպ է՝ առաջին անգամ ականատես, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ հեղինակը ցույց է տալիս, թե ինչու՞ վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ թե ի՞նչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին:

Թարգմանական գրականություն

Անյես Մարտեն-Լյուգան, «Երջանիկները ընթերցում են եւ սրճում»

erjanikner@.jpg (132 KB)

Այս պատմությունն անտարբեր չի թողնի սիրային դրամայի սիրահարներին: 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետեւանքով կորցնում է ամուսնուն և 5-ամյա դստերը: «Երջանիկները ընթերցում են եւ սրճում» անունով գրական սրճարան ունեցող կնոջ համար կյանքը նույն պահին վերջանում է: Ինչպե՞ս ամոքել վիշտը, երբ ապրելու փոխարեն երազում ես մեռնել: Հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանը, այս վեպը գրելիս, գործի է դրել իր մասնագիտական հմտություններն ու ներթափանցել իր ստեղծած կերպարի հոգեվիճակի մեջ՝ ներկայացնելով փխրուն կնոջ ապրումների բոլոր երանգները: Թարգմանիչ՝ Հասմիկ Առաքելյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Փաստավավերագրական գրականություն

Սթիվեն Ռ Քովի, «Դեռահասների ամենաարդյունավետ 7 սովորությունները» (նոր հրատարակություն)

derahasneri.jpg (47 KB)

«Ի տարբերություն 7 սովորույթների մասին իմ գրքի՝ որդուս՝ Շոնի այս աշխատանքն անմիջականորեն խոսում է դեռահասների հետ՝ հաճելի և տեսողական առումով գրավիչ ոճով (ի դեպ, Շո՛ն, չէի կարծում, որ իմ ասած բառերից թեկուզ մեկը լսել էիր): Որքան էլ կողմնակալ հնչի, բայց սա հիանալի գիրք է, որն անպայման պետք է ընթերցել»:

ԴՈԿՏՈՐ ՍԹԻՎԵՆ Ռ. ՔՈՎԻ (1932-2012 թթ.)

Շոն Քովիի հայրը, «The New York Times»-ի թիվ 1 բեսթսելեր «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի հեղինակ, «Franklin Covey Co.» ընկերության համահիմնադիր և նախկին փոխնախագահ Շոն Քովիի «Դեռահասների ամենաարդյունավետ 7 սովորությունները» գիրքը շրջադարձային դեր է խաղացել միլիոնավոր դեռահասների կյանքում: Արդեն վերամշակված թվային ժամանակաշրջանի համար՝ ինքնագնահատման և հաջողության այս դասական գիրքը դիտարկում է մշտապես արդիական 7 սովորությունների սկզբունքները դեռահասների՝ բարդ և շրջադարձային որոշումների կայացման համատեքստում: Քովին հետաքրքրական ոճով ներկայացնում է մի պարզ մոտեցում, որը կօգնի բարելավելու ինքնագնահատականը, ստեղծելու ամուր ընկերական հարաբերություններ, դիմադրելու շրջապատի ճնշմանը, հասնելու նպատակներին, լավ հարաբերություններ պահպանելու ծնողների հետ, ինչպես նաև դիմակայելու մեր ժամանակների մարտահրավերներին՝ կիբեռհանցագործությունների և սոցիալական մեդիայի ազդեցության պայմաններում: Ի լրումն այդ ամենի՝ այս գիրքը լի է իմաստուն ասույթներով, հիանալի մեջբերումներով և դեռահասների անհավանական, բայց իրական պատմություններով: Թարգմանությունը` Էլիզա Սարգսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում