ԱՄՆ-ն և ԵՄ-ն կոչ են արել Ադրբեջանին ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացողների անվտանգությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն և Եվրամիությունը կոչ են արել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, որոնք կցանկանան վերադառնալ տարածաշրջան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը հավատարիմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության խթանմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:

«Կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել այն մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, ովքեր մնում են Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Նաև կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և դրա սպառնալիքի բացառման սկզբունքին», - ասված է հայտարարության մեջ:

Հայերեն العربية

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ