Հասարակական

Երևանում կրակել են 18 երթուղին սպասարկող ավտոբուսի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Երևանում կրակել են 18 երթուղին սպասարկող ավտոբուսի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում` Արզումանյան փողոցում, օդաճնշիչ զենքից կրակել են 18 համարի ավտոբուսի ուղղությամբ։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ Մաշտոցի բաժինն ահազանգը ստացել է ժամը 12:00-ի սահմաններում:

«Վնասվել է ավտոբուսի հետևի ապակին, տուժածներ չկան»,-ասաց նա:

Կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում