Երևանի ավագանին հոկտեմբերի 26-ին արտահերթ նիստ կգումարի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանին հոկտեմբերի 26-ին արտահերթ նիստ կգումարի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ նիստի օրակարգում է Երևանի քաղաքապետի տեղակալների նշանակման հարցը։
Համաձայն արտահերթ նիստի օրակարգի մասին հայտարարության` քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին հավակնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արմեն Փամբուխչյանը, իսկ քաղաքապետի տեղակալների թեկնածուներ են ՔՊ-ից Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը:
Կարդացեք հոդվածը` Русский