Հասարակական

Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված մեքենաներից գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել են

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված մեքենաներից գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել են

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյումրեցի երկու տղամարդ տարբեր ժամանակահատվածներում Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված մի շարք մեքենաներից գողացել են պահեստամասեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հոկտեմբերի 18-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Կումայրիի բաժնի ոստիկանները Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա և 29-ամյա երկու երիտասարդների, որոնք խոստովանել են, որ գարնանից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում մաքսատան տարածքում կայանված մի շարք մեքենաներից գողացել են պահեստամասեր, որոնց մի մասը 30-ամյա երիտասարդի տանն է:

Ըստ աղբյուրի՝ գյումրեցի երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշվում է, որ նույն օրը ոստիկանության Կումայրիի բաժին է հրավիրվել տուժողներից մեկը: Նա հաղորդում է տվել, որ օգոստոսի 19-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում գողացել են մաքսատան տարածքում կայանված իր «Դոջ Չելենջեր» մակնիշի մեքենայի երկու լուսարձակները և թափարգելը՝ պատճառելով 2000 դոլարի նյութական վնաս: Գողոնը մասամբ առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում