Կանադան երկարաձգել է Իրանի միջուկային ոլորտի դեմ պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի իշխանությունները պահպանել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնց վերջնաժամկետը պետք է լրանար հոկտեմբերի 18-ին՝ համաձայն «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով» ձեռք բերված պայմանավորվածությունների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կանադայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պատժամիջոցները տարածվում են 18 անձի և 56 կազմակերպությունների վրա։ Օտտավայի պնդմամբ՝ նրանք կարող են կապված լինել միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների արտադրությանը նպաստող և աջակցող գործունեության հետ: Բացի այդ, ցանկում ընդգրկված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և դրա հետ կապված կառույցների նախկին և ներկա բարձրաստիճան ներկայացուցիչներ։

«Պատժամիջոցները, որոնք սահմանվել են մեր դաշնակիցների հետ համակարգմամբ, հստակ ուղերձ են հղում, որ միջուկային (խմբ․՝ զենքի տարածման հետ կապված կանոնների) չպահպանումն է՛լ ավելի կմեկուսացնի իրանական վարչակարգին։ Կանադան երկարաձգում է այս պատժամիջոցները, որպեսզի համոզվի, որ վարչակարգը կվճարի միջուկային զենքի տարածման գործունեության համար», - հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։

Ավելի վաղ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան էին հայտարարել, որ հոկտեմբերի 18-ից հետո կպահպանեն Իրանի դեմ պատժամիջոցները։

IRNA գործակալության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրվանին նամակ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ նշելով, որ Իրանի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները և սահմանափակումները, այդ թվում՝ միջուկային ծրագրի պատրվակով սահմանված միջոցները, «անհիմն են, անարդար և անօրինական»։

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում