Հասարակական

Երևանի համար առաջնահերթություն է նոր կանաչապատ տարածքների ստեղծումը․ Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևանի համար առաջնահերթություն է նոր կանաչապատ տարածքների ստեղծումը․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) պատվիրարկությանը, որի կազմում էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ԲՊՄՄ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Բորիս Էրգը, ԲՊՄՄ Բրիտանիայի ազգային կոմիտեի նախագահ Քրիստոֆեր Մահոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Հանդիպման ւնթացքում կողմերն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի՝ ԲՊՄՄ անդամակցությանն ու համատեղ նախագծերի իրականացմանը:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ համայնքի համար առաջնահերթություն է Երևանում կանաչ գոտիների պահպանումն ու կանաչապատ նոր տարածքների ստեղծումը։ Միայն նախորդ տարվա ընթացքում Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են շուրջ 15 հեկտարով, իսկ այս տարի այդ ցուցանիշը շուրջ 30 հեկտար է: Կանաչ գոտիների ընդլայնմանը զուգահեռ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում նախաձեռնել է նաև բնապահպանական մի շարք նախագծեր, որոնցից մեկն էլ Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելն է:

Կարևորելով միջազգային կառույցների հետ համագործակցությունը՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կանաչապատ տարածքների հիմնումը և շարունակական ներդրումները հնարավորություն կտան ստեղծել քաղաքային ավելի մաքուր, հարմարավետ և բարենպաստ միջավայր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում