Տարածաշրջանային

Էրդողանը ՄԱԿ-ի ԱԽ-ին մեղադրել է հակամարտությունների կարգավորման գործում պարտականությունները չկատարելու մեջ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը ՄԱԿ-ի ԱԽ-ին մեղադրել է հակամարտությունների կարգավորման գործում պարտականությունները չկատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական անգամ չի կատարել իր պարտականությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Էրդողանը նշել է Թելեգրամում կատարած իր գրառման մեջ։

«ՄԱԿ-ի բոլորովին անարդյունավետ Անվտանգության խորհուրդը ևս մեկ անգամ չկարողացավ կատարել իր պարտականությունը: Խաղաղություն ապահովելու մեր ջանքերը խափանվեցին այնպիսի քայլերով, ինչպիսիք են ավիակիրներ ուղարկելը տարածաշրջան, Պաղեստինի ժողովրդին օգնությունը դադարեցնելը և Գազայի բնակչության զանգվածային պատիժը», - գրել է նա։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում