Իսպանիայի խորհրդարանականները հայտարարությամբ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի խորհրդարանի յոթ խմբակցություններ հոկտեմբերի 17-ին ընդունել են հայտարարություն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած հարձակման վերաբերյալ, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ խմբակցությունները խստորեն դատապարտել են «Ադրբեջանի՝ արդարացում չունեցող հարձակումը, որը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար»։

Խմբակցություններն իրենց դժգոհությունն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ինչպես նաև կյանքի չի կոչում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։

Իսպանացի օրենսդիրները պահանջել են Ադրբեջանից անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները՝ հիշեցնելով, որ այդ պետությունը ժամանակին վավերացրել է Ցեղասպանությունների կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։ Նրանք դատապարտել են ադրբեջանական գործողությունների հետևանքով հայկական կողմում գրանցված մարդկային կորուստները՝ իրենց համերաշխությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը կարող է և պետք է նպաստի հակամարտության բանակցային ու տևական լուծման որոնումներին։

Հայերեն العربية English Español Français Русский

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները

Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները

Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-համաժողովին

ՀՀ վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքներին

ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել

Կարծրատիպերը խոչընդոտում են զինված ուժերում կանանց մասնակցությանը․ Մանասյան

Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է