Հասարակական

Վարչապետի աշխատակազմը հերքում է տարածված տեղեկությունը, թե Արայիկ Հարությունյանի և կամավորականների միջև միջադեպ է արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմը հերքում է տարածված տեղեկությունը, թե Արայիկ Հարությունյանի և կամավորականների միջև միջադեպ է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ․ 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է Hraparak.am կայքում 17.10.2023 թ. ժամը 14։45-ին հրապարակված՝ «Արայիկ Հարությունյանի ու կամավորականների միջև միջադեպ է տեղի ունեցել» վերտառությամբ հոդվածում տեղ գտած «տեղեկատվությունը»։

«Hraparak.am կայքում 17.10.2023 թ. ժամը 14։45-ին հրապարակված՝ «Արայիկ Հարությունյանի ու կամավորականների միջև միջադեպ է տեղի ունեցել» վերտառությամբ հոդվածում տեղ գտած «տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Հատնում ենք, որ հոդվածում հրապարակված «տեղեկատվությունը» հերյուրանք է, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշված վայրում չի եղել, ուստի նման միջադեպ չէր կարող արձանագրվել»,- ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հերքման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում