Ստրասբուրգում մեկնարկել է ՀՀ վարչապետի և ԵՄ խորհրդարանի նախագահի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը Ստրասբուրգից, հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և այլք։

ԵՄ կողմից մասնակցում են Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալեսանդրո Չոկետտին, Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկուս Վինկլերը, Եվրոպական խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդերս Ռասմուսենը և այլք։

Հանդիպման օրակարգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի հայերին բռնի տեղահանելու հետևանքով առկա հումանիտար իրավիճակն է, դրա հաղթահարման քայլերը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և այլն։

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe

OpenAI-ի և Anthropic-ի գործադիր տնօրենները կանչվել են Ավստրալիայի Սենատ ԱԲ թեմայով լսումների

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը