Պետք է նվիրվենք 100 տոկոսով. Նաիր Տիկնիզյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը առանձնակի կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի դեմ առաջիկա հանդիպումը` այն համարելով պաշտոնական խաղին հավասար հանդիպում:
«Մեր հավաքականի համար չկա ընկերական և ոչ կարևոր խաղեր: Մեզ համար կարևոր է ամեն խաղ, որին մասնակցում ենք ազգային թիմի մարզաշապիկով: Իմ կարծիքով, առաջիկա հանդիպումը պաշտոնական հանդիպում է և պետք է նվիրվենք 100 տոկոսով: Առաջին հերթին` վերագտնելով մեր հեղինակությունը երկրպագուների աչքերում և ինքներս մեզ համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիս ժամանակ ասաց պաշտպանը:
Տիկնիզյանի խոսքով` թեև փոքր, բայց դեռևս հույս կա հաղթահարելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի արգելքը:
ՀյուսիսայինՄակեդոնիա-Հայաստանընկերականհանդիպումըտեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով):