Տարածաշրջանային

Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները

1 րոպեի ընթերցում

Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցում քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության իրադարձությունները և Անդրկովկասում փոփոխությունները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական Telegram ալիքը։

«Իրանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցում դոկտոր Ռաիսին ուշադրություն է հրավիրել իսրայելական ռեժիմի կողմից հանցագործությունների շարունակականության վրա։ Որպես երկարատև և համատարած պատերազմի պատճառ նա նշել է Գազայի շրջափակումը, կանանց և երեխաների սպանությունները, ինչպես նաև Գազայի հատվածում ցամաքային գործողության ու ընտրված և օրինական կառավարության վրա հարձակումը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև իրավիճակն Անդրկովկասում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում