Ռուսները շտապել են բնակարան գնել Թուրքիայում և առաջ են անցել բոլոր օտարերկրացիներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ ռուսները բնակարաններ են գնել Թուրքիայում և անշարժ գույքի գործարքների քանակով ռուս գնորդներն առաջ են անցել բոլոր օտարերկրացիներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչեով «Lenta.ru»-ն, այդ տվյալները ներկայացրել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը։

Նշվում է, որ միայն աշնան առաջին ամսում ոչ ռեզիդենտները Թուրքիայում 2900 գործարք են կնքել։ Գնորդների ամենամեծ մասնաբաժինը եղել է Ռուսաստանից՝ 30 տոկոս։ Առաջին հնգյակում ընդգրկվել են նաև Իրանի (բոլոր գործարքների 11 տոկոսը), Իրաքի (6,5 տոկոս), Ուկրաինայի (4 տոկոս) և Չինաստանի (2,4 տոկոս) բնակիչները:

Անթալիան ամենահայտնի քաղաքն է բնակարաններ գնորդների շրջանում. այնտեղ վաճառվել է ավելի քան 1000 տուն: Հետաքրքրություն ներկայացնող քաղաքների թվում «Թուրքստատը» նշել է նաև Ստամբուլը (978 գործարք) և Մերսինը (211 գործարք):

Ինստիտուտը նաև հայտնել է, որ ընդհանուր առմամբ սեպտեմբերին Թուրքիայում անշարժ գույքի վաճառքը 2022 թվականի սեպտեմբերի համեմատ նվազել է 9,5 տոկոսով՝ մինչև 102,7 հազար գործարք։ Անշարժ գույքի առքուվաճառքը հանրապետությունում այս տարվա երեք եռամսյակում նույնպես նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 14,9 տոկոս (900 հազար գործարք)։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս