Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց են անցկացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Պաղեստինի իրադարձությունները։