Հասարակական

Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով հոկտեմբերի 16-ին Հայաստան կտեղափոխվեն ՀՀ քաղաքացիներ

1 րոպեի ընթերցում

Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով հոկտեմբերի 16-ին Հայաստան կտեղափոխվեն ՀՀ քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության կողմից հոկտեմբերի 16-ին կազմակերպվում է Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների Հայաստան կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով, հետևում է իրավիճակի զարգացումներին և ըստ անհրաժեշտության կձեռնարկի լրացուցիչ քայլեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան։

392943357_711136381043862_2957535759440681991_n.jpg (116 KB)

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում