Սպորտ

Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի գավաթի ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի գավաթի ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը դարձավ Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 92 կգ քաշային կարգի եզրափակիչում Մանասյանի մրցակիցը Իտալիայից Ազիզ Աբբես Մուհիդինն էր: Իտալացի բռնցքամարտիկը վնասվածքի պատճառով չներկայացավ մենամարտին ու հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Ռուդոլֆ Գաբրոյանը դարձել է Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը, Ռուսլան Ասլիկյանը և Բարեղամ Հարությունյանը` բրոնզե մեդալակիրներ:

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում