Հասարակական

Ինձ համար Երևանն առաջին հերթին մարդիկ են. քաղաքապետը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2805-ամյակը

1 րոպեի ընթերցում

Ինձ համար Երևանն առաջին հերթին մարդիկ են. քաղաքապետը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2805-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանի «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղ գտած շնորհավորանքի մեջ, մասնավորապես, գրված է.

«Սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։ Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում»:

Քաղաքապետն ընդգծել է՝ Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։

«Ե՛վ որպես երևանցի, և՛ որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն՝ քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են։ Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք»,-եզրափակել է Ավինյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում