Իրանը չի բացառում Իսրայելի դեմ այլ ճակատներ բացելու հավանականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ հաշվի առնելով «Գազայում պատերազմական հանցագործությունները», հնարավոր է Իսրայելի դեմ պայքարի այլ ճակատների բացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ամիր Աբդոլլահիանը հայտնել է Բեյրութում Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Շարունակվող ագրեսիայի և ռազմական հանցագործությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման լույսի ներքո գոյություն ունի նոր ճակատներ բացելու հնարավորություն», - ընդգծել է նախարարը։

Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ իսլամական պետությունները «չպետք է հանդուրժեն այն հանցագործությունները, որոնք կատարում է Իսրայելը»։ Իրանի նախարարը «խաղաղ բնակչությանը ջրից և էլեկտրականությունից զրկելը, ինչպես նաև Գազայի բնակելի թաղամասերի շարունակական ռմբակոծումը» համարել է ռազմական հանցագործություն։

Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանը «շարունակում է քաղաքական և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել պաղեստինյան դիմադրությանը»։ Նա ընդգծել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև «կա համակարգում Պաղեստինի աջակցության ընդհանուր ռազմավարության շրջանակներում»:

Լիբանան այցելելուց առաջ Ամիր Աբդոլլահիանը եղել էր Իրաքում, այնուհետև նա կմեկնի Սիրիա։ Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային շրջագայություն է սկսել՝ քննարկելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող ռազմական գործողությունները։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

Հայերեն Русский

Պակիստանում ձնահյուսից հետո հայտնաբերվել է չորս լեռնագնացի մարմին. վեց մարդու որոնումները շարունակվում են

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատի ձկնաբուծարան

Լատվիան ժամանակավորապես փակել է Բելառուսի հետ սահմանային անցակետը

Հայաստանի առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿԾ-ում քննարկել են «Աբովյան» և «Արթիկ» ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրները

Սեուտա ներթափանցած շուրջ 50 հազար միգրանտներից ավելի քան 48 հազարը վերադարձել է Մարոկկո

Վարչապետն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան. քննարկվել են ՀՀ-ում ԱԲ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները

Առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կփորձի պարզել՝ հնարավոր է արդյոք վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները. Ռուբիո

Հայաստանի դեսպանն ու Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսը հանդիպել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին

Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի պատճառները պարզելու համար ներքին հետաքննություն կանցկացվի