Հասարակական

Լեռնային Ղարաբաղի հայերն էթնիկ զտման զոհ են դարձել․ Քիմ Քարդաշյան

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի հայերն էթնիկ զտման զոհ են դարձել․ Քիմ Քարդաշյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն աջակցություն է հայտնել իր հրեա ընկերներին՝ ասելով, որ նրանք մենակ չեն, և այդ համատեքստում հիշեցրել է այն հումանիտար ճգնաժամի մասին, որի առաջ կանգնել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Instagram-ի հրապարակման մեջ Քարդաշյանը նշել է, որ վերջին օրերին իրեն մեծ ցավ են պատճառել «ամբողջ աշխարհի աչքերի առջև ահաբեկված և սպանված երեխաների և ընտանիքների տեսանյութերը»։

Նշելով, որ դաժան ահաբեկչության պատճառով տառապում և մեծ գին են վճարում թե՛ իսրայելցիները և թե՛ պաղեստինցիները՝ Քարդաշյանը նաև հիշատակել է Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ինչպես նաև այժմ Ադրբեջանում պահվող ռազմագերիներին։

«Որպես հայ՝ ես հատկապես զգայուն եմ նման հարցերի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, և հիմա՝ ամիսների շրջափակումից հետո, որին լրատվամիջոցներում նվազագույն անդրադարձ եղավ, և չեղավ ոչ մի արտաքին աջակցություն, հայերն Արցախում էթնիկ զտման զոհ են դարձել։ Այս պահին նրանք նույնպես տառապում են ծայրահեղ մարդասիրական ճգնաժամից, և դեռ կան պահվող ռազմագերիներ և անհետ կորածներ», - գրել է Քարդաշյանը։

Ամերիկահայ աստղը հավելել է․ «Անկախ նրանից, թե ում կողմից եք և ինչպես են ձեզ վրա ազդել վերջին մի քանի օրերի սարսափները, մենք սրտերում միշտ պետք է կարեկցանքի տեղ գտնվի այն անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք դարձել են իշխանության, քաղաքականության, կրոնի, ռասայի և ազգային պատկանելության պատճառով պատերազմողների զոհը»։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian (@kimkardashian)

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում