Տարածաշրջանային

Թուրքիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Իսրայելի և Պաղեստինի հակամարտության կարգավորման գործում․ Էրդողան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Իսրայելի և Պաղեստինի հակամարտության կարգավորման գործում․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, այդ թվում ՝ միջնորդական առաքելությունը, Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության ապաէսկալացման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել, ներառյալ միջնորդությունը և «արդար արբիտրաժը», որպեսզի մեր տարածաշրջանը որքան հնարավոր է շուտ դուրս բերենք ստեղծված իրավիճակից»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև կոչ է արել տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր միջազգային դերակատարներին անհրաժեշտ ջանքեր գործադրել իրավիճակի ապաէսկալացման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում