Միջազգային

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում 6,4 և 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում 6,4 և 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում 6,4 և 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ աղբյուրի՝ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերաթ քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 272 հազար մարդ, օջախը՝ 10 կմ խորությամբ: 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը որոշ ժամանակ անց գրանցվել է Աֆղանստանի արևմուտքում: Էպիկենտրոնը գտնվել է Հերաթից 28 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորությամբ: Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում