Տարածաշրջանային

Պուտինն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում և ռուս խաղաղապահներին

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում և ռուս խաղաղապահներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին կհանդիպի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկվեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ռուս խաղաղապահները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա նշել է, որ կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա գործունեության հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձը ապահովելու համատեքստում։

Առաջնորդները կհանդիպեն Ղրղզստանում, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում