Հայաստան ժամանած արտասահմանյան փորձագիտական խմբի անդամները Գորիսում հանդիպեցին ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

3 րոպեի ընթերցում

ԳՈՐԻՍ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի ընկերներ» խմբի, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները հոկտեմբերի 11-ին հանդիպում-քննարկում ունեցան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ անձանց հետ, ովքեր ապաստանել են Գորիսի հյուրանոցներից մեկում։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փորձագիտական խմբի կազմում ընդգրկված են եվրոպական, ամերիկյան դիվանագիտական և ռազմական փորձագիտական շրջանակներից ներկայացուցիչներ։

Նրանք հարցուպատասխանի ձևաչափով ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ անձանցից հետաքրքրվեցին սեպտեմբերի 19-ին և այդուհետ տեղի ունեցած դեպքերից հետո նրանց կեցության պայմաններից ու վիճակից, ինչպես նաև տուն վերադառնալու հեռանկարների մասին։

«Ռասմուսսեն Գլոբալ» ընկերության ավագ խորհրդական Ֆրեդրիկ Վեսլաուն նշեց, որ այցի նպատակն է ավելի կոնկրետ տեղեկություն հավաքել հատկապես սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ պատկերացում կազմելու, թե ինչ հարցերով կարող են Բրյուսելում և այլ մայրաքաղաքներում Հայաստանի համար աջակցություն ձեռք բերել։

«Այս կոնտեքստում ցանկանում ենք լսել, թե ինչ վիճակում եք, որոնք են ձեր կարիքները և ինչ եք ակնկալում, որպեսզի խումբն անի ձեր կարիքները հոգալու համար», -ասաց նա։

Իր հերթին ԵՄ նախկին հանձնակատար, դեսպան Ստեֆան Ֆյուլեն մարդասիրական ժեստ համարեց իրենց այցը։ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը հավաստիացրեց, որ անպայման իր գործընկերներին կփոխանցի այն ամենն, ինչ բարձրաձայնվեց տեղում։ Նրա խոսքով՝ իրենց շատ ֆրանսիացի և եվրոպացի գործընկերներ կանգնած են Հայաստանի կողքին, հնարավորությունների սահմանում փորձում են անել առավելագույնը, որպեսզի կարողանան աջակցություն ցուցաբերել։

Այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով մտքեր փոխանակվեցին ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ տուն վերադառնալու հեռանկարների, նրանց ներկա վիճակի, ակնկալիքների վերաբերյալ։

Հանդիպման մասնակից ԼՂ-ից բռնի տեղահանվածները, պատասխանելով արտասահմանցի փորձագետների հարցերին, անհնար համարեցին ադրբեջանցիների հետ համակեցությունը։ Նրանց մի մասն էլ, անդրադառնալով տունդարձի համար անհրաժեշտ պայմաններին, նշեց, որ դրա համար ակնկալում են ԼՂ անկախության ճանաչում և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում։

Հայերեն Español Русский Türkçe

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս