Տարածաշրջանային

Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը սեպտեմբերին կրճատվել է 115,7 մլն դոլարով

1 րոպեի ընթերցում

Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը սեպտեմբերին կրճատվել է 115,7 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի վերջի դրությամբ Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը կազմել է 8,45 մլրդ դոլար, ինչը 115,7 մլն դոլարով կամ 1,3 %-ով ցածր է մեկ ամիս առաջվա ցուցանիշից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին են վկայում Վրաստանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Վրաստանի պետական ​​պարտքը Եվրոպայի ներդրումային բանկի նկատմամբ նվազել է 25,1 մլն դոլարով, իսկ Համաշխարհային բանկի Զարգացման միջազգային ասոցիացիայի նկատմամբ` 20,5 մլն դոլարով։

Երկրների թվում Ֆրանսիան մնում է Վրաստանի պետական ​​պարտքի ամենամեծ պահառուն, սակայն մեկ ամսվա ընթացքում այդ պարտքը ​​նվազել է 19,7 միլիոն դոլարով: Այժմ հանրապետությունը 12,1 միլիոն դոլարով պակաս է պարտք Գերմանիային։ Ռուսաստանի նկատմամբ պարտքը նվազել է 3,5 մլն դոլարով՝ կազմելով 15,2 մլն դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում