Փաշինյանը կասկածներ ունի, որ Ալիևը փորձում է չեզոքացնել ԵՄ-ի հովանո ներքո պայմանավորված սկզբունքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին Վրաստանը որպես բանակցությունների հարթակ դիտարկելու վերաբերյալ։ Փաշինյանն ընդգծել է, որ հիմա, երբ քննարկվում է Բրյուսելում հանդիպելու հարցը, որտեղ, ըստ էության, շրջանակ կա ընդգծելու, Ադրբեջանը փորձում է այլ հարթակ առաջարկել, ինչը կարող է մեկնաբանվել, որ այլ հարթակ տեղափոխելով՝ ուզում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետն ասել է Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Գրանադայում տեղի ունեցավ հանդիպում, և Եվրամիության հարթակում արձանագրվեցին սկզբունքները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ մեր և Եվրամիության տեսանկյունից: Հիմա հասկանալի է, որ Բրյուսելում, երբ մենք հանդիպենք, խոսակցությունը պետք է տեղի ունենա այս սկզբունքների շրջանակում, որը, ես չեմ ասի, որ համապատասխանում է միայն Հայաստանի Հանրապետության շահերին: Հայաստանի Հանրապետությունն ընդունել է դա և, իմիջիայլոց, Ադրբեջանն էլ է ընդունել: Եվ հիմա, երբ քննարկում ենք Բրյուսելում հանդիպելու հարցը, որտեղ, ըստ էության, շրջանակ ունենք ընդգծելու, և երբ Ադրբեջանը փորձ է անում այլ հարթակ առաջարկել, դա կարող է մեզ մոտ մեկնաբանվել, որ Ադրբեջանն այլ հարթակ տեղափոխելով՝ ուզում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել»,-նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետք է ամրագրվեն, ստորագրվեն, հայտարարվեն այն սկզբունքները, որոնցով պարզ կլինի, թե ինչ շրջանակում է խոսակցությունն ընթանում և որն է լինելու դրա արդյունքը: Ըստ վարչապետի՝ երբ այդ հարցերի պատասխանը տալու փոխարեն այլ հարթակներ են առաջարկում, ըստ էության, տպավորություն է, որ առաջարկում են այդ սկզբունքները դուրս մղել։

Փաշինյանը հավելեց, որ այն մտավախությունները, թե կարող է այդ գործընթացի թաքնված պլանը լինել այն, որ այդ ամենը կավարտվի ուժի գործադրմամբ՝ նոր պատերազմով, նոր էսկալացիայով, խորանում են:

«Մենք դեմ չենք որևէ խոսակցության, բայց մենք դեմ ենք այն տրամաբանությանը, որը մեզ դուրս կբերի արդեն իսկ պայմանավորված սկզբունքների շրջանակից»,-ընդգծեց Փաշինյանը:

Հայերեն English Français Русский 简体中文

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը