Տարածաշրջանային

Թուրքական ավիաուղիները դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայել

1 րոպեի ընթերցում

Թուրքական ավիաուղիները դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ընկերության խոսնակ Յահյա Ուսթյունը։

«Իսրայելում տիրող իրավիճակի պատճառով մենք դադարեցնում ենք մեր թռիչքները մինչև հետագա ծանուցումը», - ասել է Ուսթյունը։

Թուրքական մյուս ավիաընկերությունները շարունակում են թռիչքները դեպի Իսրայել և օդային տարածքի անվտանգության մշտադիտարկումը շարունակվում է, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում