Միջազգային

ՌԴ Կենտրոնական բանկը կոշտ միջոցներ է ձեռնարկել գների աճը դանդաղեցնելու համար

1 րոպեի ընթերցում

ՌԴ Կենտրոնական բանկը կոշտ միջոցներ է ձեռնարկել գների աճը դանդաղեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կենտրոնական բանկը թույլ է տվել հիմնական տոկոսադրույքի հետագա բարձրացում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, դրամավարկային քաղաքականության խստացման մասին հայտարարել է ԿԲ փոխնախագահ Ալեքսեյ Զաբոտկինը։

Նրա խոսքով՝ արդեն իսկ ընդունված որոշումները բավարար չեն գնաճը վերադարձնելու չորս տոկոս թիրախին։ Նպատակին հասնելու համար 2024 թվականի ընթացքում կպահանջվեն լրացուցիչ խիստ միջոցներ։

Դաշնային խորհրդում խորհրդարանական լսումների ժամանակ Զաբոտկինը նաև նշել է, որ հաջորդ տարի Ռուսաստանում հիմնական ցուցանիշը կկազմի 11,5-ից մինչև 12,5 տոկոս։ Քանի որ գնաճը կնվազի, այն կվերադառնա 5,5-6,5 տոկոս չեզոք միջակայքին, սակայն դրան պետք է սպասել մինչև 2026 թվականը։

Սեպտեմբերի 15-ին ՌԴ կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է տարեկան 12-ից 13 տոկոսի։ ԿԲ-ն 2023 թվականի հուլիսից ի վեր երրորդ անգամ անընդմեջ բարձրացրել է տոկոսադրույքը։ Պատճառը գնաճի արագացումն էր, որը խոչընդոտում է 4 տոկոս թիրախի իրագործմանը։

Դրամավարկային քաղաքականության խստացման շնորհիվ ԿԲ-ին հաջողվել է զսպել ամերիկյան արժույթի հետագա ամրապնդումը ռուսականի նկատմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում