Իրանի արտգործնախարարը Բորելի հետ քննարկել է պաղեստինաիսրայելական վերջին սրացումը՝ դատապարտելով Արևմուտքի դիրքորոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակումները համարել է պատասխան «վերջին ամիսներին պաղեստինի ժողովրդի դեմ» Իսրայելի գործողություններին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, այդ մասին Աբդոլլահիանը հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում։

«Այն, ինչ (խմբ․՝ պաղեստինյան) դիմադրությունն անում է այսօր, (խմբ․ Իսրայելի վարչապետ Բենյամին) Նեթանյահուի և սիոնիստական ռեժիմի կողմից վերջին ամիսներին պաղեստինցի ժողովրդի դեմ ծայրահեղ և անմարդկային գործողությունների պատասխանն է», - ասել է Աբդոլլահիանը։

Նա նաև արևմտյան երկրներին մեղադրել է «պաղեստինցիների դեմ իսրայելական իշխանությունների համակարգված հանցագործությունների նկատմամբ» անտարբերության մեջ։

Իրանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությանը՝ պաշտպանել պաղեստինցիների իրավունքները:

Ըստ հրապարակման՝ Բորելն էլ իր տեսակետներն է հայտնել Պաղեստինում տեղի ունեցող զարգացումների մասին՝ նշելով, որ ժամանակն է մտածել խաղաղություն հաստատելու մասին։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժումը և նրա կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Իսրայելում և Գազայի հատվածում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում զոհերի թիվը հասել է 1600-ի, վիրավորների թիվը գերազանցել է 6400-ը։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս