Հասարակական

Հիսունիննամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին

1 րոպեի ընթերցում

Հիսունիննամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները հոկտեմբերի 7-ի ժամը 07.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ երթևեկությանը զուգահեռ կայանելու համար մոտեցել են «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որի 59-ամյա վարորդը խնդրել է մեքենայի դիրքը չուղղել և անձնագրի մեջ վրացական 20 լարի դրած՝ տվել է պարեկներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, 59-ամյա վարորդը ներկայացվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերով՝ Հակակոռուպցիոն կոմիտե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում