Տարածաշրջանային

Թեհրանից ժամանող ինքնաթիռում ռումբի մասին ահազանգ է ստացվել․ Համբուրգի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Թեհրանից ժամանող ինքնաթիռում ռումբի մասին ահազանգ է ստացվել․ Համբուրգի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համբուրգի միջազգային օդանավակայանը որոշ ժամանակով ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը Թեհրանից ժամանող ինքնաթիռում ռումբի տեղադրման սպառնալիքի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է գերմանական NDR պարբերականը։

Նշվում է, որ օդանավակայանը տեղի ժամանակով ժամը 12։40-ից մոտ մեկուկես ժամով դադարեցրել է թռիչքների ընդունումն ու մեկնումը, քանի որ դաշնային ոստիկանությունը էլեկտրոնային փոստով ահաբեկչության սպառնալիք է ստացել Թեհրանից Համբուրգ ժամանող ինքնաթիռի հետ կապված։

Iran Air ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Համբուրգի օդանավակայանում ժամը 12:20-ին և ուղարկվել հատուկ գոտի, որտեղ այն խուզարկվել է իրավապահների կողմից: Ինքնաթիռում եղել է 198 ուղևորներ և անձնակազմի 16 անդամ։ Օդանավն ու ուղևորները, ինչպես նաև նրանց ուղեբեռը խուզարկվել են։

Ավելի ուշ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը, սակայն օդանավակայանի վարչակազմը հայտնել է, որ հնարավոր են թռիչքների հետաձգումներ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում