Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

1 րոպեի ընթերցում

ԱՆՏՎԵՐՊԵՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը գրավեց 6-րդ տեղն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնության մրցումային վերջին օրը կայացավ առանձին գործիքների հենացատկի եզրափակիչը: Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այս վարժությունում հավաքեց 14.549 միավոր և գրավեց 6-րդ տեղը:

Այս վարժությունում աշխարհի չեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեկ Ջերմանը (15.050 միավոր):

Արթուր Դավթյանն արդեն իսկ ապահովել է Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր` որակավորման փուլում մրցելով նաև բազմամարտում:

Աշխարհի առաջնության առանձին վարժությունների եզրափակիչ էին դուրս եկել Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Նժույգ-թափերի վարժությունում Մերդինյանը 4-րդն է, օղակների վարժությունում Ավետիսյանը 7-րդը, իսկ Դավթյանը` 4-րդը:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա