Տարածաշրջանային

Իրանում հեղեղումների հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 450 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Իրանում հեղեղումների հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 450 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի վեց նահանգներում մոլեգնած հեղեղումների հետևանքով 1 մարդ է զոհվել, առնվազն 457 մարդ՝ տուժել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։

Ընդհանուր առմամբ, տարերքի հարվածի տակ է հայտնվել առնվազն 15 քաղաք, որոնց բնակիչներին օգնություն են ցուցաբերում 59 օպերատիվ խմբեր, որոնց կազմում կա 204 փրկարար։ Հեղեղումից տուժածներին տրվում են առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ, անհետաձգելի ծառայությունները նրանցից ոմանց տարհանում են անվտանգ շրջաններ և տրամադրում ժամանակավոր կացարաններ:

Տարերքի ազդեցությունից ամենաշատը տուժել են Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող նահանգները, ինչպիսիք են Արդաբիլը, Արևմտյան Ադրբեջանը և Արևելյան Ադրբեջանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում